Ստամբուլում այժմ ընթացող միջազգային կինոփառատոնում ներկայացված են նաեւ հայ-թուրքական համատեղ արտադրության ֆիլմեր, որոնց պրեմիերան տեղի կունենա ապրիլի 12-ին: Ֆիլմերի ստեղծմանը մասնակցել են հայ ռեժիսորներ Դիանա Կարդումյանը, Գոռ Բաղդասարյանը, Արթուր Սուքիասյանը եւ թուրք ռեժիսորներ Կանայ Օզդենը եւ Գյուլեն գյուլ Ալթինթաշը: Նրանց ստեղծած ֆիլմերը, որոնք նկարահանվել են «Ոսկե ծիրան» փառատոնի եւ Անադոլու-քյութուր թուրքական ՀԿ-ի համատեղ ուժերով հիմնադրված հայ- թուրքական կինոպլատֆորմի շրջանակում, ցուցադրվելու են մրցույթից դուրս: