«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2011-04-07 | #62, 2011-04-08 | #63, 2011-04-09


ՈՉ ԹԵ «ԴԵ ՖԱԿՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ ՄԻԱՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»

«Ազգը» նախորդ համարում տեղեկացրեց, որ Եվրոմիությունը, ընդգծելով Արեւելյան հարեւանության կտրվածքով անվտանգության հարցերում իր ակտիվ ներգրավվածությունը, ի դեմս Եվրոպական խորհրդարանի ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արել ակտիվացնել իրենց գործունեությունը մերձդնեստրյան եւ հարավկովկասյան ձգձգված հակամարտությունների կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Այս կապակցությամբ ընդունվել է` «Եվրոպական հարեւանության քաղաքականության ամփոփում» վերնագրով բանաձեւը, որի 48-րդ կետին «Ազգը» առանձնահատուկ ուշադրություն էր հրավիրել: Այս կետով, հիշեցնենք, Եվրոխորհրդարանը կոչ է արել հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնությունները եւ նորարարական մոտեցումները եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների (de facto authorities) եւ հասարակությունների հետՙ քաղաքացիական մշակույթին եւ տեղական համայնքի հետ երկխոսությանը աջակցելու նպատակով: Սակայն երեկ պարզ դարձավ, որ բանաձեւի 48-րդ կետում «դե ֆակտո իշխանություններ» ձեւակերպումը տեղ չի գտել: Բանն այն է, որ վերոհիշյալ ձեւակերպումը եղել է բանաձեւի նախնական տարբերակում, սակայն Եվրոպական խորհրդարանի անդամները դեմ են եղել: Այժմ վերջնականապես ընդունված բանաձեւի 48-րդ կետը նույնն է, բացառությամբ, փաստորեն, «դե ֆակտո իշխանությունների...» ձեւակերպման:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4