«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2011-04-07 | #62, 2011-04-08 | #63, 2011-04-09


ՄԻՆՉԵՎ 13 ՏՈԿՈՍ ԴՐԱՄԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ»

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», ապրիլի 8-ից մեկնարկում է եռամսյա ակցիա, որի ընթացքում բանկում ընդունվելու են ՀՀ դրամով ավանդներ մինչեւ 13 տոկոս տոկոսադրույքով: Անդրադառնալով այս ակցիային, «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը նշել է, որ այն հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանը իր խնայած գումարների դիմաց ստանալ առավել բարձր եկամուտներ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկն ընդունում է նաեւ ավանդներ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով` ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակներով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4