«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2011-04-09 | #64, 2011-04-12 | #65, 2011-04-13


ՁՈՒ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸՙ ԱՄԵՆՕՐՅԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Ս. Զատկի տոնի հետ կապված սովորաբար Հայաստանում ավելանում է հավի ձվի պահանջարկը, եւ «որպեսզի տնտեսվարողները, առիթից օգտվելով, թույլ չտան չարաշահումներ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ապրիլի 12-ի նիստում որոշել է նրանց գործունեության նկատմամբ ամենօրյա հսկողություն սահմանել»: Այս մասին տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովիՙ մեզ տրամադրած հաղորդագրությունից: Մասնավորապես, այս շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջվի տեղեկատվությունՙ արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաեւ բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաեւ համապատասխան հիմնավորումներ: Հանձնաժողովը տեղեկատվություն կպահանջի նաեւ առավել խոշոր սուպերմարկետներիցՙ արտադրողների կողմից իրենց մատակարարված ձվի ծավալների վերաբերյալ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4