«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2011-04-09 | #64, 2011-04-12 | #65, 2011-04-13


ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՊԱՏՎԵԼՈՒ Է Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Ապրիլի 18-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի շրջանավարտների ասոցիացիան եւ Շրջանավարտների գիտական խմբակի անդամները հանդիսավոր արարողության ընթացքում պատվելու են համալսարանի Հայաստանի արդի պատմության ամբիոնի վարիչ պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանինՙ նրան նվիրելով «Իմ վերջին դասախոսությունը» մրցանակը, որն անցյալ տարի է վերականգնվել երկար ընդմիջումից հետո (1955 թվին է հիմնադրվել) եւ շնորհվում է բոլոր նրանց, ում համալսարանի ուսանողները քվեարկության միջոցով ընտրում են որպես ամենաարժանավորի:

Մրցանակակիր դասախոսից պահանջվում է այդ երեկոյի ընթացքում ուսանողների հետ զրուցել այնպես, կարծես դա իր վերջին դասախոսությունը լինի:

Ռիչարդ Հովհաննիսյանն անդրադառնալու է համալսարանում անցկացրած հիսնամյա ճանապարհին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4