«Երկարատեւ հակամարտությունները ԵԱՀԿ-ի համար կարեւոր են, դրանց լուծմանն ուղղված ջանքերը առանցքային են կազմակերպության անդամ 56 երկրների համար»: Այդ մասին, ԵԱՀԿ լրատվական ծառայության հաղորդմամբ, երեկ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն: 2011-ին Լիտվան ԵԱՀԿ-ի նախագահող երկիր է: Նա նաեւ ասել է, որ հաջորդ ամիս կայցելի Հարավային Կովկաս, իր այցելությունը կօգտագործի փոխվստահության ամրապնդման համար եւ կոչ կանի կողմերին ներդրում ունենալ այդ գործում: «Հարավային Կովկասում բոլոր կողմերը պետք է առաջ շարժվեն փոխվստահության սկզբունքով, փոքր քայլերը մեծ ազդեցություն կարող են ունենալ հիմնախնդիրների լուծման հարցում», նշել է Գրիբաուսկայտեն:
Հ. Ա.