«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2011-04-12 | #65, 2011-04-13 | #66, 2011-04-14


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Ապրիլի 11-ին Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան պարոն Անրի Ռենոն «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգեւատրեց երեք հայ դասախոսներիՙ տիկին Անահիտ Գասպարյանինՙ Հայաստանի ֆրանսիական համալսարանից, պարոն Զավեն Հարությունյանինՙ Երեւանի Պետական համալսարանից եւ տիկին Նաիրա Մանուկյանինՙ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից: ։

Երեք շքանշանակիրներն էլ աշխատել կամ շարունակում են աշխատել նշված համալսարաններում որպես ֆրանսերենի ամբիոնի վարիչներ։ Ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոնիայի տարածմանը մատուցած իրենց նշանակալի ծառայության համար Ֆրանսիայի կրթության նախարարը նրանց արժանացրեց այս պարգեւին:։

«Ակադեմիական արմավենի» շքանշանը հիմադրվել է Նապոլեոն Առաջինի կողմից, 1808 թվականին, նպատակ ունենալով երախտիքի տուրք մատուցել համալսարանի անդամներին։ «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգեւատրվում են նաեւ այն օտարերկրացիները կամ արտերկրում բնակվող այն ֆրանսիացիները, ովքեր ակտիվորեն մասնակցում են ֆրանսիական մշակույթի տարածմանը ողջ աշխարհում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4