«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2011-04-13 | #66, 2011-04-14 | #67, 2011-04-15


ՄԱԿ-Ը ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԻ ՄՈՍԿՎԱՅԻ «ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐԻՆ»

Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից, Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանը լուրջ հարցեր ունի ՄԱԿ-ի ղեկավարությանը` մի շարք բանաձեւերով լիազորություններն անցնելու փորձերի կապակցությամբ»: «Երբ ես լսում եմ, թե Լիբիայի մասին բանաձեւը վատն է, դա սխալ է. շատ նորմալ բանաձեւ է: Պարզապես պետք է կատարել նույնությամբ, այլ ոչ թե գերազանցել մանդատը, ինչը սահմանված է բանաձեւով: Կոտ դ՛Իվուարում, օրինակ, ՄԱԿ-ը թույլատրել էր ստորաբաժանումների օգտագործում միայն, ոչ թե հակամարտության կողմերից մեկին աջակցում: Մինչդեռ իրականում եղավ հենց վերջին տարբերակը: Սա, ի դեպ, շատ վտանգավոր միտում է միջազգային հարաբերություններում», հայտարարել է Մեդվեդեւը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4