Ազգային անվտանգության սպայի վերլուծությունը
«Ես Հայաստանի ազգային անվտանգության համակարգի սպա եմ, արդեն 5 տարի` նախկին սպա, չնայած մենք «նախկին» չենք լինում: Այժմ ես ապրում են Եվրոպայում եւ ներկայացնեմ իմ վերլուծությունը` հիմնված իմ սեփական տեղեկությունների վրա` Հայաստանում տեղի ունեցած որոշ իրադարձությունների կապակցությամբ», այս տողերով է սկսվում համացանցային louyswordl.com էջում հրապարակված վերլուծությունը` «Ո՞վ կազմակերպեց հոկտեմբերի 27-ը», խորագրով: Վերլուծությունը ապրիլի 16-ի համարում հրապարակեց «Գոլոս Արմենիի» պարբերականը:
Սպան հիշում է, որ երբ ինքը աշխատում էր Իսրայելում, իրենց տեղեկացրել էին, որ «ոմն Լեւոն Տեր-Պետրոսյան Հայաստանից, կնոջ եւ անչափահաս որդու հետ դիմել է Իսրայել` այնտեղ բնակություն հաստատելու խնդրանքով: Չնայած նրա կինըՙ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը Լենինգրադի հրեական համայնքի անդամ էր, իսկ նրա մոր քեռին` Ռուսաստանի հրեական համայնքի ղեկավարը, Տեր-Պետրոսյանի այս խնդրանքը մի քանի անգամ մերժվել էր: Լեւոն Տեր-Պետրոսյանի առջեւ նախապայման էր դրված` կամ պետք է համագործակցի պետական անվտանգության հետ, կամ նա պետք է ունենար խնդիրներ. Տեր-Պետրոսյանը որոշեց համագործակցել: Անցան տարիներ, եւ 1988-ին մենք նորից լսեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, որ նա մասնակցում էր հանրահավաքներին: 1988-ի ամռանը ես գործուղման մեջ էի Հայաստան: Հերթական հանրահավաքներից մեկից հետո, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները սուրճ էին խմում մոտակա սրճարաններից մեկում, ես նրանց մեջ ճանաչեցի մեկին, որը Թել Ավիվում մեր դեսպանատան անվտանգության աշխատակիցներից էր, բնականաբար` «Մոսսադ»-ի գործակալ: Այս ամենից հետեւաբար` Հայաստանում այդ տարիներին աշխատում էր «Մոսսադը», նրանք ցանկանում էին, որ ժողովրդին ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում` հրեաներն ունեին հեռահար նպատակներ. տարածաշրջան բերել «Բրիթիշ Փեթրոլիում»-ին: Հրեաներին պետք չէին լրացուցիչ խոչընդոտներ նավթի ճանապարհին, այդ իսկ պատճառով նրանք անում էին հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանում իշխանության գա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդեն 1994-ին անգլիացիները ստորագրեցին կոնսորցիում, որը ադրբեջանցիներին մեծ շահույթ էր խոստանում, եթե նավթատարը կառուցվեր: Սակայն այս ճանապարհին անհրաժեշտ էր շուտափույթ լուծել ղարաբաղյան հիմնահարցը: Հենց այս հարցում էլ որոշիչ դեր պետք է խաղար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նավթատարի շինարարության համար անհրաժեշտ էր 7-8 տարի, Լեւոն Տեր-Պետրոսյանին ոչ ոք չէր շտապեցնում, սակայն 1996-ին կայացած նախագահական ընտրություններում առաջացան լուրջ խնդիրներ: Պահանջվեց շուրջ մեկ տարի, որպեսզի վերընտրված Տեր-Պետրոսյանը նորից անհրաժեշտ ուժ հավաքի, սակայն ի հայտ եկավ նոր խնդիր: 1998-ի սկզբին Հայաստանում Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրականացրին պետական հեղաշրջում: Հենց այդ ժամանակ «նավթային արքաները» հասկացան, որ հարցը հեշտությամբ չի լուծվի: Ռոբերտ Քոչարյանը նախագահն էր, եւ ակնհայտ էր, որ նրան այդ պաշտոնում փոխարինելու է Վազգեն Սարգսյանը: Միեւնույն ժամանակ` անիմաստ էր սպանել Քոչարյանին, քանի որ իրական ուժը գալիս էր Վազգեն Սարգսյանից, որին նավթային մագնատները հենց այդ ուժի համար դատապարտեցին մահվան: Առանց Վազգեն Սարգսյանի շատ ավելի դյուրին կլիներ շարքից հանել նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ հատկանշական է նկատել, որ «Մոսսադը» սխալվեց` հույսը դնելով Տեր-Պետրոսյանի վրա, վերջինս էլ` Վանոյի, Վանոն էլ` իր բանդայի ղեկավար Տեր-Սահակյանի: Հատկանշական է, որ նախքան 1998-ի հունվարի հեղաշրջումը Տեր-Սահակյանը հայտարարեց, որ շուտով իրենք կլուծեն «Վազգենի հարցը»: Նույնը օրը նա ձերբակալվեց: Վանո Սիրադեղյանը պատգամավորական անձեռնմխելիություն ուներ, եւ նրան ձերբակալելու համար պետք էր խորհրդարանի թույլտվությունը: Հենց այդ ժամանակ էլ Վանոն հայտարարեց, որ «շուտով Վազգենից կմնա միայն կամուֆլյաժը»: Վազգեն Սարգսյանի «չեզոքացումը» հանձնարարված էր Նաիրի Հունանյանին, որը ամենեւին էլ նրանց համար «անծանոթ մեկը» չէր: Դեռեւս 1999-ի հոկտեմբերի 27-ից մի քանի տարի առաջ Հունանյանը ընդունվել էր նախագահի աշխատակազմ` մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանի եւ խորհրդական Վահագն Խաչատրյանի միջնորդությամբ: Իսկ «ինչպես սպանել», Հունանյանը «սովորել» էր Թուրքիայում: Հունանյանը սերտ կապեր ուներ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Արմեն Մանուկյանի հետ: Հատկանշական է, որ Սիրադեղյանն իր համար «պահեստային տարբերակ» էր մշակել հոկտեմբերի 27-ին, եթե պլանը ձախողվեր: Նա սպանությունից հետո այցելեց ֆրանսիական դեսպանատուն, ասաց, որ իրականացնողները դաշնակներ են, որ հավանաբար նաեւ իրեն պետք է սպանեն եւ խնդրեց քաղաքական ապաստան, սակայն ֆրանսիացիները մերժեցին:
Ինչո՞ւ ընտրվեց հենց հոկտեմբերի 27-ը, քանի որ հենց այդ օրերին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Սթրոբ Թելբոտը բանակցություններ էր վարում Երեւանում ղարաբաղյան հիմնահարցով: Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանխատեսել էին, որ սա լավ առիթ է հետքաննությունը այլ` սխալ ուղղությամբ տանելու, քանի որ պարզ էր, որ Վազգեն Սարգսյանը օժտված է ռուսական քաղաքական եւ ռազմական վերնախավի աջակցությամբ: Ինչեւէ, հոկտեմբերի 27-ի երեկոյան ՊՆ-ում տեղի ունեցավ բազմամարդ խորհրդակցություն: Բացի սպայական բարձրաստիճան կազմից, Սարգսյանի ընկերներից, այս խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ Վանո Սիրադեղյանը: Խորհրդակցության ժամանակ Վահան Շիրխանյանը հանեց մի գրություն, որը ՀՀ նոր կառավարության կազմն էր, որտեղ Շիրխանյանին տրված էր վարչապետի պաշտոնը: Բոլոր ներկաների համար այս գրությունը անակնկալ էր, միայն ՀՀՇ-ի ղեկավարությունը «ամենամտերիմներին» էր հայտնել ահաբեկչական ակտի մանրուքները: Բանն այն է, որ հիշյալ ակտի կարեւորագույն մասը սկսվելու էր գիշերը` 1-ից հետո: Հենց այդ ժամանակ Սիրադեղյանը եւ Շիրխանյանը պետք է համոզեին գեներալներին, որ անհրաժեշտ է գրոհով հետ գրավել ԱԺ դահլիճը` սպանելով Հունանյանին ու նրա խմբի անդամներին: Բացի սրանից` Վազգեն Սարգսյանի հուղարկավորության հաջորդ օրը, Քոչարյանը, բանակի գեներալների ճնշման ներքո, պետք է հրաժարական տար...: Պլանը չիրականացավ զուտ այն պատճառով, որ Քոչարյանը բավական խելամիտ գտնվեց. նա հասկացավ, թե ինչո՞ւ է պահանջվում գրոհով վերցնել ԱԺ դահլիճը` սպանելով Հունանյանի խմբի բոլոր անդամներին: Քոչարյանը կարողացավ այնպես անել, որ գրոհը տեղի չունենա, եւ Հունանյանը մնա ողջ»: Եզրակացնելովՙ սպան ընդգծում է. «Այսպիսինն է Հայաստանի պատմության ամենախոշոր հանցագործության` «հոկտեմբերի 27-ի» պատմությունը, որը միակ նպատակ պետք է իրագործեր. վերադարձնել իշխանության Լեւոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի նա իրականացնի հրեաների նավթային ծրագրերը»:
Հ. Ա.
Խմբ. կողմից. - Եթե այս վերլուծություններն իրոք ճշմարտացի են, ապա, կարծում ենք, այստեղ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան արձագանք ցուցաբերի, մանավանդ որ վերլուծողը ներկայացել է որպես «ազգային անվտանգության նախկին սպա»: