BBC-ի ռուսական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել Ղարաբաղի վերաբերյալ: Հեղինակ Օլեգ Բոլդիրեւն այն անվանել է` «Ղարաբաղ. պատմությունը գրվում է երկու տարբերակով»: Ռեպորտաժում հակամարտության վերաբերյալ ներկայացված են ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Բաքվի դիրքորոշումները: Բոլդիրեւն այցելել է Ղարաբաղ, եղել Ստեփանակերտում, Շուշիում, զրուցել իշխանության ներկայացուցիչների եւ պատերազմը վերապրած քաղաքացիների հետ: Ռեպորտաժում արձանագրվում է, որ «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը մնում է աշխարհում ամենաամրացվածներից մեկը, եւ դիպուկահարների կրակից հաճախ են մարդիկ զոհվում»: BBC-ի լրագրողը նաեւ փաստում է, որ չնայած 1994-ին կնքված հրադադարի պայմանագրին, «16 տարվա ընթացքում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը այդպես էլ լիակատար խաղաղության չեն հասել»:
Ռեպորտաժն ամբողջությամբ հնարավոր է դիտել BBC-ի ռուսական ծառայության կայքում:
Հ. Ա.