Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարար Մանուկ Վարդանյանը երեկ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին: Նախարարը ներկայացրել է տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու, «Հյուսիս-հարավ» եւ Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծերի կառուցման ծրագրերի ընթացքը եւ առաջարկել, որպեսզի այդ ծրագրերի իրականացմանը մասնակցեն նաեւ ֆրանսիական ընկերությունները: Մանուկ Վարդանյանն անդրադարձել է նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից Հայաստանին հատակացված ուղեծրային կետերի համատեղ շահագործման հնարավորություններին: Դեսպան Անրի Ռենոն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել վերոնշյալ ծրագրերի իրականացմանը:
Ա. Մ.