Ապրիլ 24-յան խորհրդովՙ
1915-ին հայերի դեմ գործած թուրքական իշխանությունների ոճրագործությունը գենոցիդ բնորոշած առաջին իրավագետըՙ Արմին Թեոֆիլ Վեգներՙ Ալբերտ Մուշեղյանի հրապարակումը:
Դեր-Զորում հայերի վայրագ խոշտանգումների մասին արաբերեն նոր վկայությունՙ Գեւորգ Յազըճյանի ներկայացմամբ եւ թարգմանությամբ, նույն հեղինակի գրախոսությունըՙ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի առիթով:
1915-ի նահատակ զոհերի հիշատակի աշխարհասփյուռ կոթողները մեկ ալբոմում. տպավորություն-անդրադարձ:
Հայ ժողովրդի պատմական ու ներկայի ընթացքներում-Հակոբ Հակոբյանի մտորումների շարքից. «Ավարտի սկիզբը»:
Վարդան Դեւրիկյան. «Անդաստանի ժողովրդադավան ու եկեղեցական արարողությունը»:
Եվ մեկ հրապարակումՙ Բարսեղ Կանաչյանի մասին Գեւորգ Գանդահարյանի 1968 թ.-ի ելույթը:
Մ. Բ.