«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


ԿԱՐՍԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԴԵՄ ԲՈՂՈՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այսօր Կարսում բողոքի ակցիա է տեղի ունենալու հայ-թուրքական բարեկամության հուշարձանը քանդելու դեմ: Թուրքական աղբյուրների համաձայն` այդ մասին մամուլի ասուլիսում ասել են այդ արձանի կառուցումը թույլատրած Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն եւ արձանի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը: Կարսի նախկին քաղաքապետը նշել է, որ Էրդողանըՙ արձանը քանդելու իր հրահանգով նպաստեց, որ ամբողջ աշխարհում շոշափվի Կարսի անունը: «Այս ընթացքում Կարսի հուշարձանի հետ կապված 5 հազար հրապարակում է եղել: Մեր քաղաք են այցելում հազարավոր տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներ: Հուշարձանի ավարտից հետո նախատեսել էինք կառուցել արհեստական ջրվեժ, ճոպանուղի եւ ռեստորաններ», նշել է Կարսի նախկին քաղաքապետը: Իսկ հուշարձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյի խոսքով` ապրիլի 23-ին հուշարձանի քանդման դեմ բողոքի ակցիային միանալու համար Կարս են ժամանելու 200 արվեստագետ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4