ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մինչ նիստի օրակարգին անցնելը, Հանրապետության ղեկավարը խորհրդի անդամների անունից նախ շնորհավորել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանինՙ Ազգային անվտանգության խորհրդի անդամ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք: Նիստում քննարկվել են Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի եւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագծերը, մաքսային եւ հարկային բարեփոխումների 2011-2013 թթ. ծրագրերը:
Հ. Ա.