«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


ՀՀԿ ԵՎ ՌՀՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ հայտարարությամբ են հանդես եկել Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը` պատասխանելով լրատվամիջոցներից մեկում տեղ գտած տեղեկությանը, թե իբր «Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքների որոշմամբ արգելվել են Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Կրասնոդարի երկրամասում իրականացվելիք միջոցառումները»:

ՀՀԿ եւ ՌՀՄ հայտարարությունում մասնավորապես նշված է. «Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը պաշտոնապես տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումները չեն «արգելվել» եւ չէին էլ կարող «արգելվել» ՌՀՄ կենտրոնական ղեկավարության կողմից: Դրանք ավանդաբար անցկացվել եւ անցկացվելու են ՌՀՄ բոլոր մասնաճյուղերի նախաձեռնությամբ ՌԴ ամբողջ տարածքում: Մասնավորապես Մոսկվայում ապրիլի 23-ին, Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա բողոքի ակցիա, նույն օրն ավելի ուշ` հանրահավաք: Ապրիլի 24-ին ծաղկեպսակ կտեղադրվի Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին, իսկ հայկական եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ` Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Ռուսաստանի հայերի միությունը անընդունելի է համարում նման ապատեղեկատվության տարածումը եւ գտնում է, որ նման ձեւակերպումները սադրիչ են եւ վիրավորում են ազգային արժանապատվությունը»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4