Քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսը ապրիլի 27-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: ԱՄՆ պետքարտուղարության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների շրջանակներում իրականացված վերջին ժամանակների ու առաջիկայում սպասվող գործողությունները: ԱՄՆ փոխպետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը կողմերին օգնելու` հակամարտության երկարատեւ ու խաղաղ լուծման հասնելու համար:
Հ. Ա.