«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2011-04-27 | #75, 2011-04-28 | #76, 2011-04-29


ԻՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ

Ինչպես տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը, Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի նախարար Ռեզա Փիլփայեն հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է Հայաստանից եկող կառուցվելիք երկաթուղային ցանցը Իրանի տարածքով հասցնել մինչեւ միջազգային ջրեր: Փիլփայեն կոնկրետ նշել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը միջազգային ջրերին կմիանա իրանական Բենդեր-Աբբաս նավահանգստի միջոցով: Նախարարը նշել է, որ նախագծվող Հայաստան-Իրան երկաթգիծը կունենա ընդհանուր 540 կմ երկարություն, որից 480 կմ-ն Հայաստանի տարածքով կանցնի, 60-ը` Իրանի: Փիլփային անդրադարձել է նաեւ Հայաստանում ավտոճանապարհ կառուցելու ծրագրին, ընդգծելով, որ այն «կունենա 624 կմ երկարություն եւ կկապի Իրանը Հայաստանով Վրաստանի հետ»: Նախարարը վստահեցրել է, որ «իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցելու Հայաստանում ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4