«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2011-04-28 | #76, 2011-04-29 | #77, 2011-04-30


ԶՈՀՎԵԼ ԵՆ 3 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

Ապրիլի 28-ին, ժամը 16:15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի արձակած գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վերք է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը:

Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից տեղեկացնում են, որ դեպքից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Իսկ երեկ, ապրիլի 29-ին, ողջ օրվա ընթացքում ադրբեջանական առաջապահ ուժերը ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետեւանքով զոհվել է եւս երկու զինծառայող, իսկ մեկըՙ վիրավորվել:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4