«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2011-05-03 | #79, 2011-05-04 | #80, 2011-05-05


ՄԱՀԱՓՈՐՁ` ԷՐԴՈՂԱՆԻ՞ ԴԵՄ

Ինչպես տեղեկացնում է BBC-ին` Թուրքիայի հյուսիսային մասում անհայտ անձինք գնդակոծել են ոստիկանական ավտոբուս. սպանվել է իրավապահ մարմինների մի աշխատակից: Հատկանշական է, որ պատահարից մի քանի ժամ առաջ Կաստոմոնա քաղաքում ընտրողների հետ հանդիպում էր ունեցել վարչապետ Թայիփ Էրդողանը: Այն պահին, երբ ավտոբուսի վրա հարձակվել են, Էրդողանը ուղղաթիռով հեռացվել է քաղաքից: Ուշագրավ է նաեւ, որ գնդակոծված ոստիկանական մեքենան ուղեկցում էր իշխող կուսակցության պատվիրակների ավտոբուսը:

Հիշեցնենք` այժմ Թուրքիայում նախընտրական քարոզարշավ է ընթանում: Խորհրդարանական ընտրությունները հարեւան երկրում կանցկացվեն հունիսի 12-ին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4