Երեկվա մամուլում հրապարակումներ կային, թե նախագահի նստավայրի տարածքից ապամոնտաժվել են Նոյի եւ Տիգրան Մեծի արձանները այն մեկնաբանությամբ, թե հավանաբար նախագահ Սարգսյանն ուզում է ազատվել Քոչարյանի ժառանգությունից (արձանները նրա օրոք են տեղադրվել): Այս մեկնաբանություններին արձագանքել է նախագահ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը ` դրանք անհեթեթ անվանելով. «Նախագահի աշխատակազմին հարող տարածքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, եւ մասնագետների խորհրդով արձանները կտեղադրվեն ՀՀ նախագահի աշխատակազմին հարող տարածքի մեկ այլ հատվածում», ասել է նախագահ Սարգսյանի խոսնակը:
Մ. Խ.