ՀԱԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայնՙ երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է քրեակատարողական վարչության հիվանդանոց եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել Սասուն Միքայելյանի հետ: Ըստ հաղորդագրության` Տեր-Պետրոսյանն այսօր կայցելի նաեւ Նիկոլ Փաշինյանին: Թե ինչո՞ւ մինչեւ աժմ Տեր-Պետրոսյանը չէր այցելում նրանց, չգիտենք, սակայն եթե ճիշտ են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ այլոց հույսերը, որ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը ազատ կարձակվեն եւ մայիսի 31-ի հանրահավաքի մասնակիցները կդառնան, ապա առավել հավանական է, որ Տեր-Պետրոսյանը խնդիր է ունեցել պայմանավորվելու Փաշինյանի եւ Միքայելյանի հետագա պահվածքի առումով, որպեսզի հանրահավաքավորների մոտ ինքնագործունեություն չանեն: Տեսնենք, թե ի՞նչ արտահոսք կլինի այդ հանդիպումներից:
Մ. Խ.