Երեկ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ծիծեռնակաբերդում Գրիբաուսկայտեն ծաղկեպսակներ դնելուց հետո այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ գրառում կատարել հուշագրում, Լիտվայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել Հիշողության պուրակում: Նշենք, որ 2005-ի դեկտեմբերի 15-ին Լիտվայի խորհրդարանը միաձայն ճանաչեց եւ դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Լիտվայի նախագահին հանձնեց թանգարան-ինստիտուտի թողարկած «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» երախտագիտության մեդալ:
ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի նախագահի տարածաշրջան կատարած այցն ավարտվեց հենց Ծիծեռնակաբերդում, մայիսի 4-ին Գրիբաուսկայտեին ընդունել էր ՀՀ նախագահը, իսկ Երեւան նա ժամանեց Բաքու եւ Թբիլիսի այցելելուց հետո:
Հ. Ա.