Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով Մերձդնեստրի պաշտոնական «Օլիվիա պրես» գործակալությանը, Մերձդնեստրում ազատ է արձակվել հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը: Երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիռնովը հայտնել է, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ներում է շնորհել Էռնեստ Վարդանյանին: Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր 2010 թվականի ապրիլինՙ լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքներով:
Դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի գերագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման: Իգոր Սմիռնովն ասել է, որ լրագրողին ներում շնորհելու խնդրանքով իրեն դիմել են արտասահմանյան դիվանագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վերջին դիմողներից է եղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Հ. Ա.