Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ստեփանակերտ` մասնակցելու եռատոնին (Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման) նվիրված միջոցառումներին: ԼՂՀ մայրաքաղաքի օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից, «Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը այցելել են Ստեփանակերտի օդանավակայանի համալիր եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին»:
Հ. Ա.