Տեղական արտադրողների դժգոհությունների հիման վրա
Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, հանձնաժողովը որոշել է ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ: Մանրամասն կուսումնասիրվեն թե՛ տեղական արտադրողների, թե՛ ներմուծողների եւ թե՛ ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունները: Այդ որոշումը հանձնաժողովը կայացրել էՙ նկատի ունենալով Հայաստանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցների դժգոհությունները Թուրքիայից ներկրվող բանջարեղենների, մասնավորապես լոլիկի (պոմիդորի) ներմուծման առնչությամբ: Կազմակերպվող ցույցերի ընթացքում նրանք նշում են, որ ներկրողի եւ տեղական արտադրողի միջեւ գոյություն ունեն անհավասար մրցակցային պայմաններ: Ըստ նրանց պարզաբանումների, ինչպես նաեւ տարբեր լրատվամիջոցների հրապարակումների, Թուրքիայից ներկրվող բանջարեղենը շուկայում իրացվում է անհամեմատ ցածր գնով, ինչն էլ խոչընդոտում է տեղական արտադրողի գործունեությանը:
Ա. Մ.