«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2011-05-12 | #56, 2011-05-13 | #87, 2011-05-14


ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿԸ` ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԻՆ

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակն` ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակի:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Նազարյանի նամակում նշվում է, որ անբարո են կեղծիքներ տարածելու եւ երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը: Նման փորձերի փոխարեն Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:

Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնությունը: Նշվում է, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4