Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Նախագահ Սարգսյանը ողջունել է հերթական այցով Երեւանում գտնվող ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացին` նշելով, որ հաճախակի հանդիպումները խոսում են հարեւան երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանն ու ՀՀ եւ ԻԻՀ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Երեկ` ավելի վաղ իրանցի դիվանագետին ընդունել էր արտգործնախարար Նալբանդյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից` «զրուցակիցները կարեւորել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում, որի նիստը նախատեսվում է անցկացնել մոտ օրերին Թեհրանում»:
Հ. Ա.