«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2011-05-12 | #56, 2011-05-13 | #87, 2011-05-14


«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՌԵՑՎԱԾ ՎԻՃԱԿԸ ՁԵՌՆՏՈՒ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Հայ դատի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների թեմային` նշեց, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների գործընթացն արդեն վաղուց փակուղի է մտել, քանի որ Թուրքիան նախապայման է դնում Ղարաբաղի հարցի կարգավորումը. «Հայաստանի համար լավ կլինի, որ ստորագրությունները հետ վերցնի»: «Դուպլեքս» ակումբում նա պարզաբանեց, որ արձանագրությունների սառեցված վիճակը ձեռնտու է Թուրքիային, բայց ոչ Հայաստանին:

Այնուհետեւ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Ղրղզստանից 200 համշենահայերի ընտանիքներ պատրաստակամություն են հայտնել գալ ու բնակություն հաստատել Արցախում, Կիրո Մանոյանը նշեց. «Կարծում եմ, մեր կողմից պետք է ողջունվի այդ վերադարձը»: Նրա կարծիքով` համշենահայերի Ղարաբաղում բնակվելու փաստը մեզ համար չի կարող վտանգ լինել. «Եթե այդ վտանգը պետք է կրոնը լինի, ապա դա իսկապես անարդար կլինի: Եթե նրանք ցանկանում են վերադառնալ կամ տեղափոխվել, ապա պետք է նպաստել դրան»: Բանախոսը չբացառեց, որ ժամանակի ընթացքում համշենահայերը կվերադառնան նաեւ իրենց քրիստոնեական արմատներին, սակայն դա նրանց չպետք է պարտադրվի:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4