Տնտեսական մրցակցության հանձնաժողովի երեկվա որոշմամբ, պահանջված տեղեկատվությունը հանձնաժողովին սահմանված ժամկետում չտրամադրելու համար «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվել է 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է: Նիստի ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչը ընդունել է օրենքի խախտման փաստը եւ նշել, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:
Հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նոր փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նման դեպքում կիրառվող տուգանքի չափը կազմում է մինչեւ 5 միլիոն դրամ:
Ա. Մ.