Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը գյուղատնտեսության նախարարության հետ առաջինը ստորագրել է համագործակցության պայմանագիր` սուբսիդավորվող տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
Վարկավորման գործընթացն արդեն սկսվել է, ձեւակերպվել է 11 վարկ` 8 մլն դրամի չափով: «Արդշինինվեստբանկը» գյուղատնտեսական վարկերը տրամադրում է առավելագույնը 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից 4-ից 6 տոկոսը սուբսիդավորում է պետությունը:
Ըստ «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կ. Գեւորգյանիՙ «Արդշինինվեստբանկի» որպես կայուն եւ վստահելի բանկի վարկանիշն օգնել է, որ մեր բանկն ընդգրկվի գյուղվարկավորման սուբսիդավորման ծրագրում: Մասնակցությունն այս ծրագրին հնարավորություն կտա մեզՙ աջակցելու գյուղական բնակավայրերի եւ գյուղացիական տնտեսությունների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնությանը»:
Ա. Մ.