«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2011-05-12 | #56, 2011-05-13 | #87, 2011-05-14


«ՀՈՂԵՂԵՆ ԳՈՒՅՆԵՐԻ ԵՐԳԸ»

Երեկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բացվեց Հակոբ Հակոբյանի գեղանկարչական աշխատանքների եւ քանդակների ցուցահանդեսըՙ «Հողեղեն գույների երգը» խորագրով: Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ցուցահանդեսի մթնոլորտը բացառիկ էրՙ մտավորական ընտիր շրջանակի ներկայությամբ: Գնահատական խոսքով ելույթ ունեցավ Շահեն Խաչատրյանը:

Ցուցահանդեսի առիթով տպագրված է կատալոգ: Ստեղծագործական հավաքածուն Վարպետի ապրումների ու մտորումների գեղանկարչական փայլուն արտահայտություն էՙ մեզ ծանոթ եւ անծանոթ, յուրաքանչյուր նոր դիտումի համար անակնկալ հարուցող:

Հետագայում ավելի հանգամանորեն կանդրադառնանք ցուցահանդեսին:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4