«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2011-05-17 | #89, 2011-05-18 | #90, 2011-05-19


«ԱԶԳԻ» ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ

- Վերջին շրջանում շատ ակտիվ եք, գնում եք մարզեր, տարբեր միջոցառումների նախաձեռնողն ու մասնակից եք, պատրաստվո՞ւմ եք ինչ-որ բանի:

Հ.Ա.- Ընտրությունների՛...

- Ո՞ր ընտրություններին (նկատի ունեինք` արտահերթ, թե՞ հերթական ընտրությունների):

Հ.Ա.- Պառլամենտական ընտրություններ չե՞ն մեկ տարի հետո: Նախՙ իմ վերջին այցելությունը կապ չունի ընտրությունների հետ: Մի քիչ խորթ է թվում, չէ՞, որ պատգամավորներն այցելում են մարզեր: Էնքան չեն գնացել, որ հիմա արդեն ինչ-որ տեղ խորթ է թվում. պետք է լինել մարզերում, հանդիպել ժողովրդի` քաղաքացիների եւ գյուղացիների հետ, ինչ խնդիրներ կան` բարձրացնենք-քննարկենք Ազգային ժողովում: Հիմա մենք Կոտայքից բազմաթիվ հարցեր ենք բերել, որպեսզի քննարկենք Ազգային ժողովում: Նույնիսկ մեկ-երկու հարց կա, որոնց վերաբերյալ անպայման օրենսդրական նախաձեռնությամբ պետք է հանդես գանք, օրենքներում փոփոխություն անենք: Եվ ես գտնում եմ, որ նման այցելություններ որքան շատ լինեն, որքան պատգամավորները մոտենան ժողովրդին, այնքան լավ կլինի:

- Այդպիսով Ձե՞ր վարկանիշն եք ուզում բարձրացնել ընտրություններից առաջ, թե՞ Ազգային ժողովի:

Հ.Ա.- Ազգային ժողովի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4