«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2011-05-18 | #90, 2011-05-19 | #91, 2011-05-20


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԳԻՇԵՐՆԵՐԸ` ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Եվրոպայի 15 քաղաքում կկազմակերպվեն գրական գիշերներ, Երեւանը նույնպես միացել է նախաձեռնությանը:

Գրական գիշեր նախաձեռնությունը կազմակերպում են չեխական կենտրոնները EUNIC-ի (Եվրոմիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ, որին այս տարի միացել է նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը` ներկայացնելով «Գրականության օր» միջոցառումների շարքը:

Այս միջոցառման շրջանակումՙ մայիսի 20-ին, ժամը 12-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը կհանդիպի 13-14 տարեկան պատանիների հետ: Միջոցառումից հետո Բրիտանական խորհուրդը գրադարանին կտրամադրի անգլերեն գրքեր: Հաջորդ օրը` մայիսի 21-ին, ժամը 12-ին, «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի ստեղծագործական սրահում պատանի ընթերցողների հետ կհանդիպեն Երեւանում Բրիտանական դեսպանատան հյուպատոս Ջենիս Լիթլը եւ դեսպանատան կցորդ Մայքլ Դրեյը: Գրական գիշեր նախաձեռնությունը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում` ներգրավվելով գրողների եւ դերասանների, քաղաքական գործիչների եւ մտավորականների: Այս ծրագրի շրջանակում տարվա մեջ մի քանի օր շարունակ մասնակից երկրներում միաժամանակ տեղի են ունենում ընթերցանությանն ու գրականությանը նվիրված միջոցառումներ` այսպիսով մեկ անգամ եւս կարեւորելով գրականության դերը միջմշակութային երկխոսության գործում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4