Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածըՙ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է ՀՀ Ազգային ժողովինՙ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Երեկ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը քննարկել է Սերժ Սարգսյանի առաջարկը համաներման մասին եւ դրական եզրակացություն է տվել` նախագծի հետ կապված առաջարկներ ներկայացնելով արդարադատության նախարարին: Ըստ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի` արդեն հաջորդ շաբաթ, հերթական քառօրյայում Ազգային ժողովը կքննարկի համաներման նախագիծը: Քննարկումը եւ համաներման նախագծի տեքստը առայժմ գաղտնի են:
Մ. Խ.