Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եւ մի շարք այլ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած միջոցառումների առնչությամբ երեկ Երեւանում Սիրիայի դեսպանատնից տեղեկացրին հետեւյալը: «Սիրիայի ժողովրդի հանդեպ այս միջոցառումները ամերիկյան իրար հաջորդած վարչակարգերի սահմանած պատժամիջոցների շղթայի մաս են: Դրանց նպատակն է իսրայելական շահերի ծառայելը: Այս պատժամիջոցները չեն ազդել եւ չեն ազդելու Սիրիայի ինքնուրույն որոշման, ինչպես նաեւ նրա դիմակայության վրա` ընդդեմ ամերիկյան կրկնվող փորձերի` իշխելու Սիրիայի ազգային որոշումը եւ համապարփակ բարեփոխումների իրականացումը»:
Հ. Ա.