«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2011-05-20 | #92, 2011-05-21 | #93, 2011-05-24


ԿՐԿԻ՞Ն ԱԴՐԲԵՋԱՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Ազգը» , Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն այժմ Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի կրթության հանձնաժողովում է, ու, ինչպես հիմք են տալիս կարծելու որոշ հրեա պատգամավորների ելույթներ` «հայկական բանաձեւի» հայտնվելը Քնեսեթի օրակարգ խիստ հավանական է, մանավանդ հաշվի առնելով թուրք-իսրայելական ոչ անցյալի պես փայլուն հարաբերությունները: Սակայն երեկ, հրեական IzRus կայքի փոխանցմամբ, Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոն նշել է. «Որեւէ հնարավորություն չկա, որ Քնեսեթը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ հարյուրամյա վաղեմության իրադարձություններին վերաբերող պատմության վիճելի հարցերի պատճառով փչանան մեր հարաբերությունները մահմեդական աշխարհի գլխավոր ռազմավարական գործընկերոջ` Ադրբեջանի հետ»:

Կրթության հանձնաժողովը, որտեղ եւ այժմ գտնվում է «հայկական բանաձեւը», գլխավորում է Այալոնի կուսակիցը` «Մեր տունն Իսրայելն է» խմբակցությունից Ալեքս Միլլերը: Հենց այս խմբակցությունն է, որ մշտապես կողմնակից է Ադրբեջանի հետ գործակցության ամրապնդմանը:

Ընդհանուր առմամբ սպասելի լինելով պաշտոնական Թել Ավիվի նման վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցին, հետաքրքրական է միայն պարզել, թե ի՞նչ կարծիք ունի մահմեդական աշխարհը «իր ներկայացուցիչ Ադրբեջանի» ու Իսրայելի ռազմավարական գործընկերությունից:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4