«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2011-05-20 | #92, 2011-05-21 | #93, 2011-05-24


«ՍԱ ՄԻ ՀԱՆԵԼՈՒԿ Է, ՈՐԻՑ ՏԵՂՅԱԿ ԵՆ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Մայիսի 6-ի համարում «Ազգը» գրել էր, որ «Արմարե» եւ «Ուրախ ժամանց» ընկերությունները մտադիր են «Հաղթանակ» զբոսայգում «Նոյյան տապան» կառուցել: Նրանք ծրագիրը ներկայացրել էին Երեւանի քաղաքապետարան, այնտեղից համաձայնություն ստանալու համար: Հիշեցնենք, որ «Նոյյան տապանի» չափերը համապատասխանելու են տապանի իրական չափերին: «Արմարե» ընկերության տնօրեն Մարտուն Հարությունյանը պատմում է, որ ծրագրի քննարկումներն ու նախագծերն ընթանում էին հանգիստ հունով, ձեւավորվել էր աջակիցների խումբ, որն առանձնակի շահագրգռված էր «Նոյյան տապանի» կառուցմամբ: Սակայն 2 օր առաջ շատ հանկարծակի Մարտուն Հարությունյանն իմանում է, որ կան մարդիկ, որոնք դեմ են զբոսայգու այդ հատվածում «Նոյյան տապանի» կառուցմանը: Նրա խոսքով` Հայաստանից դուրս գտնվող կազմակերպություններ մտադիր են սեփականացնել զբոսայգու 28 հեկտար տարածքի 70-80 տոկոսը եւ այդ հատվածում կառուցել մոդեռնիզացված զբոսայգի, սրճարաններ, փակ ավտոկայանատեղի, ռեստորան ու հունական ոճով ամֆիթատրոն: Հարցին, թե ինչքա՞ն ժամանակում են գլուխ գալու այդ կառույցները, եւ ինչո՞ւ հենց հիմա բարձրացվեց զբոսայգու տարածքը սեփականացնելու հարցը, այն ժամանակ, երբ աշխատանքից հրաժարվեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը, Մարտուն Հարությունյանը պատասխանեց. «Սա մի հանելուկ է, որից լիարժեք տեղյակ են միայն քաղաքապետարանն ու շահագրգիռ ընկերությունները, որոնք ուզում են սեփականացնել տարածքը»: Զրուցակիցս ասում է, որ «Նոյյան տապանը» զբաղեցնելու է ընդամենը 2 հեկտար. «Մենք նույնիսկ համաձայն ենք, որ մնացած հատվածում մեզ թույլ տան կառուցել «Նոյյան տապանը»:

«Արմարե» ընկերության տնօրենն ասում է, որ ուզում են նամակներով դիմել հանրապետության նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին ու Երեւանի քաղաքապետին, որպեսզի վերջիններս աջակցեն իրենց իրականացնելու «Նոյյան տապանի» կառուցումը: Զրուցակիցս հավելում է, որ իրենցՙ աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ մտավորականները, որոնք ընդգրկված են աջակցող խմբի մեջ ու մեր երկրի համար կարեւոր են համարում «Նոյյան տապանի» կառուցումը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4