ԱԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն արդեն երկրորդ անգամ դատի է տվել Report.am կայքին: Այս անգամ պատճառը Report.am-ում հրապարակված «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածն է ու դրա շուրջը ընթերցողներից ստացված արձագանքները: Սույն հոդվածի հեղինակն Էդիկ Անդրեասյանն է: Հայցվորի կարծիքով` հոդվածում կան վիրավորական արտահայտություներ:
Հիշեցնենք, որ Հայկ Բաբուխանյանի նախորդ հայցը Report.am կայքի ու Էդիկ Անդրեասյանի դեմ գտնվում է նախնական դատաքննության փուլում: Հայցվորը յուրաքանչյուր պատասխանողից պահանջում է 3 միլիոնական դրամ:
Ի. Պ.