Մոսկվայում անցկացվող հայկական ֆիլմերի փառատոնի շրջանակներում «Ռոլան» կինոթատրոնում ցուցադրվել է Գրիգոր Հարությունյանի «Լինելիություն» ֆիլմը, որը նվիրված է Հայաստանի անկախացմանը, քաղաքական պայքարին եւ ղարաբաղյան շարժմանը:
Ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ գլխավոր հերոսը ժողովուրդն է, տեքստ չկա. այն փոխարինված է երաժշտական շարքով, որն արտացոլում է հիշյալ ժամանակի բոլոր տրամադրությունները եւ իրավիճակը:
Հեղինակի գլխավոր նպատակն է հանդիսականին հասցնել այն գաղափարը, որ չնայած երկրաշարժին եւ մյուս բոլոր դժվարություններին, պատերազմին եւ շրջափակմանը, Հայաստանը շարժվում է դեպի իր լինելիությունը:
Լեփ-լեցուն դահլիճում կային քաղաքական գործիչներ, գործարար աշխարհի, մշակույթի ներկայացուցիչներ, երիտասարդներ: Ֆիլմի ավարտից հետո հանդիսականները հանդիպում ունեցան բեմադրիչի հետ:
Փառատոնը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Ռուսաստանի հայուհիների միությունը, ինչպես նաեւ «Տաշիր» ընկերությունը եւ «Պարադիզ» կինոընկերությունը:
Պ. Ք.