Երեկ հայտարարությամբ են հանդես եկել Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը. «Ս. թ. մայիս 11-ից կասկածելի մեղադրանքով ձերբակալված Տիգրան Փոստանջյանը հայտարարել է հացադուլ: Մեզ համար ակնհայտ է, որ նրա բանտարկության իրական պատճառը բացարձակ քաղաքական է, այն է` ճնշում բանեցնել նրա քրոջ` հայտնի իրավապաշտպան եւ ընդդիմադիր գործիչ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա», գրել են հայտարարության հեղինակները` իրենց աջակցությունը հայտնելով Զ. Փոստանջյանին, միաժամանակ կոչ անելով Տ. Փոստանջյանին` դադարեցնելու հացադուլը, քանի որ այդպիսի ծայրահեղ քայլի չպետք է դիմել մյուս միջոցները չսպառելուց առաջ:
Մ. Խ.