«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2011-05-26 | #96, 2011-05-27 | #97, 2011-05-28


ՄՐՑԱՆԱԿ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻՆ»

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», ամերիկյան Citibank-ը «Արդշինինվեստբանկին» շնորհել է մրցանակ` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: «Արդշինինվեստբանկի» կողմից Citibank կատարված փոխանցումների ավելի քան 98 տոկոսը համապատասխանել է միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության:

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ 2006 եւ 2008 թվականներին նույնպես, դոլարով կատարած փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, բանկն արժանացել է Citibank-ի մրցանակներին, իսկ 2009-ին բանկը նմանատիպ մրցանակի է արժանացել գերմանական Commerzbank-ի կողմից:

Բանկի վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանն այս առթիվ նշել է. «Արդշինինվեստբանկը» ընդլայնելու է համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ, իսկ Citibank-ի եւ Commerzbank-ի շնորհած մրցանակները լավագույնս ապացուցում են, որ մեր բանկը հուսալի եւ վստահելի գործընկեր է արտասահմանյան լուրջ եւ հեղինակավոր ֆինանսական կառույցների համար»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4