Մայիսի 29-ի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մեկնել է Դոնի Ռոստով, որտեղ հանդիսապետել է Սուրբ Հարություն նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Այս մասին տեղեկացանք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: Սբ Հարություն եկեղեցին կառուցվել է պատմական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում: Վերջինս քանդվել էր 1965-ին: Նշենք նաեւ, որ Սբ Հարությունը կառուցվել է Կարապետյան ու Ղազարյան ընտանիքների բարերարությամբ` ի հիշատակ Սահակ Կարապետյանի վաղամեռիկ որդու: Եկեղեցու ճարտարապետն է Միխայիլ Սարգսյանը:
Ամսի 29-ին կատարվել է նորակառույց եկեղեցու օծման արարողությունը, ապա Վեհափառ հայրապետը մատուցել է պատարագ: Նույն օրը երեկոյան Վեհափառ հայրապետը վերադարձել է Մայր աթոռ:
Ի. Պ.