Այսօր Orange-ի ինտերնետ բաժանորդները 60 հազար են: Ընկերությունը նրանց, ինչպես նաեւ բոլորի համար, որոնք կդառնան Orange-ի հաճախորդ, երեկ ներկայացրեց մի շարք հաճելի անակնկալներ: Մասնավորապես էական փոփոխություններ են կատարվել սակագնային տարբեր պլաններում ներառված գերարագ ինտերնետի արագության մասով: Ըստ այդմ` Ինտերնետ Հիմա եւ MyFi-ի բոլոր սակագնային պլաններում ավելացվել է համաչափորեն աճող 1-ից մինչեւ 4ԳԲ գերարագ ինտերնետի ծավալը, ինչի արդյունքում հունիսի մեկից 6000 դրամ ամսական վճարող սակագնային պլանի բաժանորդները կստանան 2 գիգաբայթ գերարագ ինտերնետ (+1ԳԲ), 9000 դրամ վճարողներինը` 6 գիգաբայթ (+2ԳԲ), 11 հազարինը` 11 գիգաբայթ (+3ԳԲ), իսկ 20 հազար դրամ սակագնային պլանի բաժանորդներինը` 24 գիգաբայթ (+4ԳԲ):
Orange-ը 50-ից 100 տոկոսով ավելացրել է նաեւ անսահմանափակ ինտերնետի արագությունը: Հունիսի մեկից 6000 դրամ սակագնային պլանի բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո, նախկին 128 Կբ/վ արագության փոխարեն ինտերնետից կօգտվեն կրկնակի բարձր` 256 ԿԲ/վ արագությամբ: Մյուս սակագնային պլանների համար անսահմանափակ ինտերնետի արագությունը բարձրացվել է 50 տոկոսով եւ նախկին 256 Կբ/վ-ի փոխարեն այժմ կլինի 384 Կբ/վ: Ընդ որում, կրկնապատկվել է վերբեռնման արագությունը բոլոր սակագնային պլանների համար:
Orange-ը հատուկ նորություն ունի այն բաժանորդների համար, որոնք 12 ամիս եւ ավելի օգտվում են ընկերության ինտերնետ ծառայություններից: Երբ բաժանորդը հասնի 12-րդ ամսին, մեխանիկաբար կստանա ամսական հավելյալ մեկ գիգաբայթ գերարագ ինտերնետ: Երեկ Orange-ը հաճելի անակնկալ մատուցեց նաեւ ինտերնետից գիշերը օգտվելու սիրահարներին: Այսպես` Orange ինտերնետի բոլոր բաժանորդները կարող են գիշերային ժամերին` ժամը 2-ից մինչեւ 8-ը, օգտվել գերարագ ինտերնետից անվճար` իրենց Ինտենետ Հիմա մոդեմից, MyFi-ից, կամ Flybox-ից ուղարկելով NI բանալի բառը` 111 համարին:
Orange-ի ղեկավարությունը խոստացավ, որ հաճելի նորություններն ու անակնկալները այսքանով չեն սահմանափակվելու. «Մեր կարգախոսը մշտապես եղել է ինտերնետ բոլորի համար եւ ամենուր: Մեր ցանկությունն է, որ մեր հին ու նոր բաժանորդները, ինչպես նաեւ նրանք, որոնք դեռ նոր պետք է միանան մեզ, կարողանան հնարավորինս վայելել շարժական ինտերնետի առավելությունները, զգան իրենց ավելի ազատ, ավելի մոտ հեռվում գտնվող իրենց մտերիմներին, ավելի տեղեկացված լինեն ու իրենց զգան ժամանակակից աշխարհի մասը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Հ. Ա.