«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2011-05-28 | #98, 2011-05-31 | #99, 2011-06-01


ԹԱՆԳՅԱՆԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է «ՊՐՈՄԵԹԵՎՍԻՆ»

Ողբերգության հայտ համարվող հույն դրամատուրգ Էսքիլեսի «Պրոմեթեւսը շղթայված» պիեսի այս արդիականացված տարբերակում Սերժ Թանգյանն ունկնդիրներին երաժշտական խիզախ մի ճանապարհորդության է առաջնորդում: Նրա ամենատարբեր ժանրերի 19 կոմպոզիցիաները, որոնք ռոքի, բլյուզի, ժողովրդականի եւ էթնոյի յուրահատուկ միաձուլվածք են, համահունչ են պիեսի անցուդարձերին եւ մեծապես նպաստում են նրա հաջողությանը», գրում է ճանաչված լրագրող Նենսի Քալաջյանը «Արմինյն միրոր սփեքթերթր» շաբաթաթերթում, գրախոսելով պիեսը:

«Պրոմեթեւսի» այս նոր ռոք-մյուզիքլը ART-ի (Ամերիկյան խաղացանկային թատրոնի) Օբերոն թատերասրահում է ներկայացվել: Ութսուն րոպե տեւողությամբ այս պիեսում Պրոմեթեւսի դերով հանդես է եկել Գեյվին Քրիլը: Սցենարը եւ երգի բառերը գրել է «Թոնի» մրցանակի դափնեկիրՙ Սթիվն Սեյտրը: Երաժշտությունըՙ Սերժ Թանգյանը: Բեմի վրա 6 տարբեր գործիքներով կենդանի նվագախումբն է ելույթ ունեցել, ճիշտ է, երբեմն շատ բարձր, բայց ընդհանուր առմամբ չափազանց առինքնող երաժշտություն պարգեւելով ներկաներին:

Հ.Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4