Վրաստանի ներկա խռովահույզ իրադարձությունների ֆոնի վրա հազիվ թե հրատապ է սույն թեման: Մյուս կողմից, եթե ռուսաստանյան ԶԼՄ-ները քննարկում են խնդիրը, ուրեմն հեռահար ենթատեքստեր ունի:
Միխեիլ Սաակաշվիլու սրտակոտոր հայտարարությունները վրաց-ադրբեջանական եղբայրության ու նույնիսկ համադաշնություն ստեղծելու մասին քիչ հավանական է, որ հուզեն որեւէ մեկիՙ վրացու թե ադրբեջանցու: Անշուշտ, երկու երկրների քաղաքական-տնտեսական զգալի շահեր համընկնում են (հակաանջատողականություն, նավթագազատարներ եւ այլն): Ակնհայտ է նաեւ, որ երկկողմ հարաբերություններում Վրաստանին վիճակված է կրտսեր գործընկերոջ դերը, այն էլՙ բազմակի խոցելի: Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ազգամիջյան, ներազգային դյուրագրգիռ առնչություններին:
Ասում ենՙ ղարաբաղյան շարժման մեծագույն ծառայություններից մեկն այն է, որ հայոց հողն ախտահանվեց ադրբեջանական վիրուսից. մորեխի պես բազմացող այդ ցեղատեսակը անտանելի գլխացավանք կդառնար Հայաստանի համար: Իսկ գիտակցո՞ւմ են դանդաղ գործող ռումբի պարագան վրացիները: Չեն կարող չգիտակցել: Ահա եւ հարեւան երկրում ստեղծվել է Վրաստանի մուսուլմանների կրոնական նոր վարչություն, որի ղեկավարությունը հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչությունից անկախանալու մասին: Վերջինս տեղաբաշխված է Բաքվում եւ միավորում է տարածաշրջանի հավատակիցներին:
Նորաստեղծ վարչության ղեկավար Ջամալ Բագշաձեն հայտարարել է, որ մտադիր է միավորել երկրի բոլոր մուսուլմանական համայնքները: Բայց «պարադոքսն» այն է, որ վարչության ղեկավարության մեջ չկա ոչ մի... ադրբեջանցի, իսկ ազերիների քանակն անցնում է կես միլիոնից: Ավելին, այդ գլխաքանակը պատկանում է իսլամի շիա ուղղությանը, իսկ ահա վրացի մուսուլմանները, որոնք գերազանցապես բնակվում են Աջարիայում, սուննի են: Սա էլ դեռ ոչինչ, նաեւ պարզվում է, որ կրոնական կոչված վարչության հիմնադիր վրացի անդամները աշխարհիկ անձնավորություններ են, որոնցից ոմանք նույնիսկ զբաղեցնում են պետական պաշտոններ:
Բնական է, որ վրացիների այս քայլը չէր կարող չառաջացնել Կովկասի մուսուլմանների վարչության դժգոհությունը: Սրա նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի կարծիքով, տվյալ գործողությունը բարի նպատակներ չի հետապնդում, քանի որ կարող է բաժանիչ գործոն դառնալ Վրաստանի ադրբեջանցիների եւ... Ադրբեջանի միջեւ: Ուստի անհրաժեշտության դեպքում հարցը կքննարկվի առաջին հերթին նրանց հետ: «Այդ իրադարձությունը մեկօրյա գործ չէ, ասել է նա, դա սկսվել է այն օրվանից, երբ ընդունվեց Վրաստանի քառախաչ դրոշը»:
Շատ ավելի կտրուկ էին արձագանքները բուն Ադրբեջանից: Իսկական «ազերիները» ընդվզում են այն բանի դեմ, որ վրացիներն անում են ամեն ինչ տեղացի ադրբեջանցիներին իրենց «պատմական» հայրենիքից կտրելու եւ Ադրբեջանից նրանց ցույց տրվող օգնությունը (կարելի է չկասկածելՙ հակավրացական) կասեցնելու նպատակով: Այսինքն, հարցը քաղաքական է, ոչ թե կրոնական, եւ դա Միխեիլ Սաակաշվիլու նպատակասլաց քաղաքականությունն է:
Ինչեւէ, հազիվ թե վրացիներին հաջողվի իրենց ենթարկել կեսմիլիոնանոց մուսուլման ադրբեջանցիների կրոնական կյանքի կարգավորման կամ լուծման հարցերը, ինչ բնույթի պետական թե կրոնական կառույցներ էլ որ ստեղծվեն: Գուցե արդեն մեկ սերունդ հետո այդ «համայնքը» կդառնա մեկ միլիոն եւ նորանոր բազմաբնույթ քաղաքական պահանջներ կներկայացնի «հյուրընկալ վրացական պետությանը: Ի՜նչ արած, սերը հատուցում է պահանջում:
Մնում է միայն զարմանալ, թե ունենալով նման անախորժ ներքին խնդիր, ինչու են վրացիները իրենց «կենարար էներգիան ծախսում զանազան հակահայկական գործողությունների վրա:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա