«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2011-06-04 | #103, 2011-06-07 | #104, 2011-06-08


ԲԱՐԵՎ ԵՎ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ իր փխրուն ուսերի վրա առավ ԱՄՆ դեսպան Յովանովիչի մասնակցությամբ երկխոսող պատվիրակության կազմ ընտրելու մասին մամուլային լուրերի հերքումը: ՀԱԿ-ի անունից նա ասում էր, թե կազմը համաձայնեցված է եղել ՀԱԿ-ի անդամ բոլոր կուսակցությունների հետ, նրանց ղեկավարների հետ բանակցություններ են վարվել` որեւէ երկրի դեսպան դերակատար չէր կարող լինել: Բայց ՍԴՀԿ տիկինն այսքանով չի բավարարվել եւ դիվանագետ տիկնոջը շնորհակալությունների մի շարք է ուղղել այն բանի համար, որ նա օգնել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` ԱՄՆ-ի քաղաքականությանը համահունչ, եւ որ նպաստել է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը եւ բազմաթիվ այլ շնորհակալություններ: Դե, զարմանալու քիչ բաներ չկան մեր երկրում, մեկն էլ այն է, որ ԱՄՆ-ի դեսպանին, իր առաքելությունն ավարտելիս ով ասես կարող է հրապարակավ քծնել, այդ թվումՙ ընդդիմադիր ֆորմատի մաս կազմող փոքր կուսակցության ղեկավար: Կարծեմ դեսպաններին իրենց առաքելությունն ավարտելիս երկրի անունից շնորհակալություն են հայտնում երկրի ղեկավարները, ինչն արվել է, էլ էդ միկրոսկոպիկ շնորհակալություններն ում են պետք. մի ֆուրշեթի ժամանակ մոտենայիք (օրինակՙ երեկ, ԱՄՆ-ի անկախությանը նվիրված ընդունելության ընթացքում), դիվանագետ տիկնոջ ականջին անձնապես Ձեր շնորհակալությունը հայտնեիք-պրծնեիք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4