Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սուրճի շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել են այս շուկայի գերիշխողները: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովից, հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆե դյու Բրազիլ», «Գրանդ Քենդի» եւ «Վիվա Առգո» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով զբաղեցնում են շուկայի 85,66 տոկոսը: Աղացած սուրճի շուկայում գերիշխող են ճանաչվել «Ալեքս գրիգ», «Արմեն-Համիկ» եւ «Ռոյալ-Արմենիա» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով միասին զբաղեցնում են այս ոլորտի 72,87 տոկոսը: Հանձնաժողովի երեկվա նիստում որոշվել է տեղեկատվության ներկայացման պահանջները խախտելու համար «Ռոյալ-Արմենիա» եւ «Վիվա Առգո» ընկերությունների նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
Ա. Մ.