«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2011-06-07 | #104, 2011-06-08 | #105, 2011-06-09


ԲԱԶՄԱՆԴԱՄ ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՅՑՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ «ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Օրերս «Ազգի» խմբագրություն էր եկել Տերյան 11/14 հասցեում բնակվող Գրիգոր Ղուկասյանըՙ ներկայացնելու իր եւ իր ընտանիքի նկատմամբ տեղի ունեցող անմարդկային վերաբերմունքը «Միլենիում Քոնստրակշն» ընկերության կողմից: Վերջինս իրացման գոտի ճանաչված այդ տարածքի կառուցապատողն է եւ Ղուկասյանների բնակարանի դիմաց նրանց առաջարկում է 6,8 մլն դրամ փոխհատուցում, ինչի մասին որոշում է կայացրել նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը: Դրա հետեւանքով Գրիգոր Ղուկասյանի 6-հոգանոց ընտանիքը, այդ թվումՙ նորածին երեխայի, անկողնային հիվանդ թոշակառուի եւ բանակում ծառայող երիտասարդի առկայությամբ, կհայտնվի ուղղակի փողոցում: Նշված գումարով նրանք չեն կարող անգամ Երեւանի հեռավոր թաղամասերում մեկսենյականոց բնակարան ձեռք բերել: Գրիգոր Ղուկասյանն ընդունում է, որ իր ընտանիքի բնակեցրած տարածքի սեփականության իրավունքի վկայական չունի, բայց հայցում է պետության «բարեխղճությունն ու գթասրտությունը», հուսալով, որ բավարար փոխհատուցում կամ բնակմակերես կտրվի իր բազմանդամ ընտանիքին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4