Կարպիս Սուրենյանիՙ 1988-ի փետրվար-մարտի կիպրոսյան ուղեւորության տպավորություններիցՙ երկրում նախագահական ընտրությունների օրերին համընկնող-մտորումներ, զուգահեռումներ:
Աստղիկ Ստամբոլցյան-հայացք գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործական ուղուն:
Երեք արձագանք սփյուռքիցՙ Փարիզից հայր Հարություն վրդ. Պզտիկյանի «Տայքի հայկականութիւնը» Հարություն Մարությանի «Տայքի հուշարձանների շուրջը» հրապարակմանը եւ Ալեքսանդր Թոփչյանի «Թե ինչպես որդին խայտառակեց սեփական հորը» Գրիգոր Աճեմյանի «Գուրգեն Մահարին եւ ռուս գրականությունը» հոդվածին, Նյու Ջերսիից Վարդան Մատթեոսյանի նկատառումները «Գրական թերթի» այս տարվա ապրիլյան համարներից մեկում Հր. Թամրազյանի «Սիամանթո» մենագրության մասին Շահան Շահնուրի նամակի տպագրության առիթով:
Եգիպտահայ նկարիչներ. Սիմոն Շահրիկյանի կյանքի եւ ստեղծագործական էջերիցՙ Հակոբ Ծուլիկյանի ներկայացմամբ:
Մ. Բ.