ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը լքում է ՀՀՇ վարչությունը եւ ՀՀՇ-ն ընդհանրապես եւ մոտ օրերս մամուլի ասուլիսով տեղեկացնելու է այս մասին: «Ազատ դեմոկրատներ» նոր լիբերալ կուսակցության ձեւավորման ֆոնին` ՀՀՇ վարչության այլ անդամների եւ շարքային անդամների` ՀՀՇ-ն լքելու վերաբերյալ լուրեր նույնպես կան: Նոր կուսակցությունը, որի գլխին իր ձեռքն էր դրել դեսպան Յովանովիչը` այցելելով կուսակցություն, երեւի կհամալրեն Ալիկ Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը եւ այլ նախկին կարկառուն ՀՀՇ-ականներ:
Մ. Խ.